Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն

Կոնտակտային ոսպնյակները կվերածվեն էկրանների

Կոնտակտային ոսպնյակները կվերածվեն էկրանների

Գիտնականները մշակել են կոնակտային ոսպնյակի նախատիպ, որի մեջ ներդրված է էկրան: Այն արդեն հաջող կերպով փորձարկվել է նապաստակների վրա: Փորձարկվող ոսպնյակներում տեղադրված է եղել մեկ պիկսել թույլատրությամբ էկրան. ապագայում նախատեսվում է մեծացնել պիկսելների քանակը, որպեսզի հնարավոր լինի ոսպնյակի մեջ դիտել էլ-փոստի նամակներն ու sms-ները: Հաղորդում է BBC-ն:

Ոսպնյակները մշակվել են ԱՄՆ-ի Ջորջ Վաշինգտոնի և Ֆինլանդիայի Աալտո համալսարաններում: Դրանք բաղկացած են ալեհավաքից, որը որսում է դրսից եկող էներգիան, և ինտեգրալ սխեմայից, որը պահպանում է այդ էներգիան ու փոխանցում այն թափանցիկ չիպին:

Հետազոտողները նշում են, որ այսպիսի ոսպնյակներն օգտակար կլինեն հատկապես նավիգացիոն համակարգեր կամ խաղային սարքեր օգտագործողներին: Դրանք կարող են կիրառվել նաև բժշկական նպատակներով, օրինակ՝ օգտագործողին պարբերաբար ցուցադրեն գլյուկոզայի քանակը արյան մեջ:

Սկզբնաղբյուր. PCNews.am
Աղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ